
Ultraviolet
Renowned writer and literary critic Violet Grigoryan openly discusses essential topics in art and literature on her podcast—always sincere, bold, and straightforward.
Հայտնի գրող և գրաքննադատ Վիոլետ Գրիգորյանն իր հեղինակային փոդքասթում բացահայտ ու անկաշկանդ խոսում է արվեստի և գրականության կարևորագույն հարցերի շուրջ։ Ինչպես միշտ՝ անմիջական, համարձակ ու առանց ավելորդ ձևականությունների։
Ultraviolet
Հայ գրականության «հիպերռեալիզմը» / The «Hyperrealism» of Armenian Literature
Խոսելով Մարինե Պետրոսյանի և Արմեն Շեկոյանի ստեղծագործությունների մասին` Վիոլետ Գրիգորյանն այս թողարկմանը բացում է իրականության և հորինվածքի սահմանների թեման: Ներկայացնում է, թե ինչպես «իրականության» և գեղարվեստական իրականության սահմանների լղոզման ու խախտման միջոցով, «իրականության» նոսրացման, խտացման կամ չափազանցման շնորհիվ այս երկու հեղինակները կերտում են մի իրականություն, որն ավելի իրական է, քան իրականությունը:
––––––––––––––––––––––––––––––––––––––––––
In this episode, Violet Grigoryan explores the intricate interplay between reality and fiction through the works of Marine Petrosyan and Armen Shekoyan. She examines how these authors blur, distort, and transgress the boundaries between lived experience and artistic imagination—diluting, intensifying, or amplifying elements of the real in order to construct a literary reality that feels even more authentic than reality itself.
© Newmag 2025